00:00:00

Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Կոլոննա

19:15, 04 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France Inter ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։

Նա հավելել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Արցախում տիրող իրավիճակը։

Կոլոննան նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ քննարկումներ: Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավանական է համարել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր