00:00:00

Բացահայտվել է շուրջ 3.600.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

21:25, 19 մայիս 2018 Իրավական

Մայիսի 17-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները համագործակցելով ոստիկանության Կապանի բաժնի գործընկերների հետ բացահայտեցին պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,650,000 դրամի յուրացման դեպք։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Կապանի համայնքապետարանի «Կապանի կոմունալ ծառայություն» ոչ առևտրային կազմակերպությունում, անցած տարվա հունվարից, կազմակերպության հաշվեկշռում գրանցված անսարք և չշահագործվող «Գազել» մեքենայի համար դուրս է գրվել վառելիք և պահեստամասեր։ Պետությանը պատճառվել է նյութական վնաս 2․700 լիտր դիզելային վառելիքի և ավտոմասերի ընդհանուր արժեքի՝ շուրջ 1․050,000 հազար դրամի չափով։ Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ աշխատակազմում 2017թ-ի նոյեմբերից գրանցված աշխղեկը, 2016թ-ի հունվարից, 2017թ-ի սեպտեմբերից և այս տարվա փետրվարից գրանցված հավաքարարները իրականում աշխատանքի չեն հաճախում, իսկ նրանց անվամբ մինչ օրս դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր շուրջ 2,550,000 դրամ, նույնպես յուրացվել է։ Դեպքի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=jWa4KUv-gj0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր