Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:
Բանակցություններն, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։
Վաշինգտոնում Միրզոյանին ու Բայրամովին հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երևանի ու Բաքվի միջև երկխոսությունն առանցքային է համարել՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար։
Երեկ Պետքարտուղարության ճեպազրույցի ընթացքում բանակցություններին ծանոթ դիվանագետներից մեկը հայ-ադրբեջանական քննարկումները «կառուցողական» էր որակել։