ՀՀ էկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանն Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում խոսել է Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է նախարարությունը։
«Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։