00:00:00

ԱՄՆ-ն ձգտում է խաղաղության և կայունության Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղում․ Վեդանտ Պատել

08:10, 02 մայիս 2023 Լեռնային Ղարաբաղ

ԱՄՆ ուրախ է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

 

«Պետքարտուղար Բլինկենը պատիվ ունեցավ ողջունելու արտաքին գործերի նախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա գտնվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում լիագումար նիստի բացմանը: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է»,– ասել է Պատելը։

 

Նա նշել է, թե պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում:

 

Անդրադառնալով բանակցությունների հնարավոր հաջողությանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները, և ԱՄՆ-ն ձգտում է «այս երկու երկրների միջև խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

 

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին՝ գրելով.

 

«Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր