00:00:00

Կարծում ենք՝ այս երկու երկրի միջև հնարավոր է խաղաղություն. Պետդեպը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ երեկ կայացած հայ-ադրբեջանական բանակցություններին:

«ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար նախարար Բայրամովին այս շաբաթ բանակցություններն անցկացնելու նպատակով, քանի որ նրանք միասին աշխատում են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային հասնելու համար:

Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Սա մի բան է, որում նա խորապես ներգրավված է: Դա մի բան է, որում նաև խորապես ներգրավված է ավագ համակարգող Բոնոն: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել:

Եվ մենք կարծում ենք, որ այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն, և մենք ուրախ ենք նրանց ողջունել», - ասել է Պատելը:

Անդրադառնալով ԱԳ  նախարարների բանակցությունների հավանական հաջող արդյունքի վերաբերյալ Պետքարտուղարության տեսլականին՝ Պատելը նշել է. «Վերջիվերջո, այս երկու երկրների որոշելիքն է, թե ինչ է դա նշանակելու: Ի վերջո, այն, ինչի նմենք հավատում ենք, այն է, որ Հարավային Կովկասում հնարավոր է խաղաղություն: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք՝ խաղաղություն և կայունություն այս երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»։

Նա հրաժարվել է, որևէ այլ մանրամասն ներկայացնելուց՝ բոլորին խորհուրդ տալով սպասել բանակցությունների արդյոնքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր