Մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Ադրբեջանական ԱՊԱ-ն, հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը, հայտնել է, որ Վաշինգտոնում տեղի է ունենում արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։
Նկարներում երևում է, որ հանդիպմանը բացի ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներից, մասնակցում են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։