00:00:00

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը․ իրավիճակը՝ սահմանին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. яոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ապահովվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մարդասիրական բեռներով  շարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ  երթուղով։

Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը  Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր