00:00:00

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկի վարժության եզրափակիչում է

22:56, 28 ապրիլ 2023 Սպորտ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում է:

 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի որակավորման փուլում Դավթյանը հավաքեց 15,116 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայ մարմնամարզիկը եզրափակիչ է դուրս եկել նաև օղակների վարժությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առանձին գործիքներից օղակների եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը, նժույգ-թափերի եզրափակիչում են նաև Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը:

Եզրափակիչները կկայանան ապրիլի 30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր