00:00:00

Բերեզովսկի. «Չեմ կարծում, թե հիմա Զախարյանը համապատասխանում է եվրոպական մակարդակին»

22:29, 28 ապրիլ 2023 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին գնահատել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայիս խաղամակարդակը:

«Նման ելույթները սպասելի են: Այսքան երիտասարդ տարիքում դժվար է միանգամից բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելն ու կայունություն պահպանելը:

Մրցակիցը սովորում է քո գործողություններին և հասկանում՝ ինչպես խաղալ քո դեմ: Կարծում եմ, որ Արսենը բավականաչափ պինդ չէ և երբեմն միկրովնասվածքներ է ստանում:

Դրան գումարած, նրա անձի շուրջ խոսակցությունները ազդում են կենտրոնացվածության վրա: Այդ պահը պետք է հաղթահարել ու քեզ դնել ճիշտ գծի վրա: Հստակ է, որ նա շատ տաղանդավոր է, բայց հիմա այդքան վառ ելույթներ չի ունենում:

Այս պահին չեմ կարծում, որ նրա ֆուտբոլը համապատասխանում է եվրոպական մակարդակին: Նա պետք է ավելացնի, որպեսզի նրանով սկսեն հետաքրքրվել»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել չորս գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր