Ադրբեջանցի «բնապահպանները» դադարեցնում են ակցիան Լաչինի միջանցքում. այս մասին նրանք հանդես են եկել հայտարարությամբ։
Շուշիի մոտ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակած և այդպիսով Արցախը շրջափակած ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո իրենց պահանջնները մասամբ կատարված են համարում և որոշել են այսօր ժամը 18։00-ից դադարեցնել դեկտեմբերի 12-ին մեկնարկած ակցիան։
Նշենք, որ այսօր լրանում է Արցախի շրջափակման 138-րդ օրը: