00:00:00

Մենք մեր առաջարկները չենք փոխանցել Բաքվին, որովհետեւ մոտ շրջանում սպասվում են բանակցություններ. Արմեն Գրիգորյան

Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում: Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե 40 օրից ավել է Հայաստանի չի փոխանցում խաղաղության պայմանագրի իր առաջարկները, ԱԽ քարտուղարն ասաց. «Ադրբեջանը եւս ուշացրել է նախկինում, երբ մենք փոխանցել ենք մեր առաջարկները: Դա շատ նորմալ է, մենք չենք  փոխանցել մի պատճառով, որովհետեւ նախատեսվում են բանակցություններ: Կարծում եմ՝ Ադրբեջանն անտեղի, ոչ կարեւոր հարցերի շուրջ ընդամենը միջազգային հանրության ուշադրությունը այլ կարեւոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր