00:00:00

Հայաստանը թույլ չի տալիս միջանցք ստեղծել Նախիջևանի հետ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ, որի ընթացքում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

Նա նշել է, որ 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները։

Ալիևի խոսքով, Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ստեղծել, իր զորքերը դուրս չի բերում Ադրբեջանի տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ․ «Հայաստանը, չարաշահելով Լաչինի միջանցքը, դրանով զենք և զինամթերք է տեղափոխել Ղարաբաղ»,-ասել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր