Ադրբեջանը հանդիսավոր արարողությամբ, զինված զորքով դրոշ է բարձրացնում Հակարիի կամրջի վրա: «Սահմանային անցակետը պատրաստ է», - սահմանապահ զորքերի գնդապետը զեկուցում է իր գլխավոր գերագույն հրամանատարին՝ Իլհամ Ալիևին:
Այժմ դեպի Արցախ տանող ճանապարհին՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական այս անցակետն է, հետո էլ ադրբեջանցի ակտիվիստների անցակետը՝ Շուշի-Քարինտակ խաչմերուկում:
Արցախի առողջապահության նախարարությունը երեկ ահազանգում էր՝ ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով չեղարկվել է 28 հիվանդի տեղափոխումը Հայաստան՝ նրանց թվում սուր լեյկոզով 9-ամյա երեխա է և հղիության վերջին փուլում գտնվող կին, որին ծննդաբերելուց հետո անհապաղ սրտաբանական վիրահատություն է անհրաժեշտ, այն անհնար է իրականացնել Արցախում։