Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանան նշում է՝ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց շարունակում են հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արգենտինայի պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Մեր երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թվականին՝ դառնալով առաջին երկրներից մեկը, որը գնացել է այդ քայլին։ Ցեղասպանությունից 108 տարի անց մենք շարունակում ենք հուսալ, որ կլինի ճանաչում, հիշողություն և հանդուրժողականություն ժողովուրդների միջև»,- գրել է Տայանան։