00:00:00

Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է ապահովվեն. Բորել

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը», - գրել է Բորելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր