Բայդենը նշել է, որ յուրաքանչյուր սերունդ ունենում է պահեր, երբ պետք է պաշտպանի ժողովրդավարությունը, և հիմա եկել է այս պահը։ Այսպես նա բացատրել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։
«Ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում վերընտրվելու համար»,-ասել է Բայդենը ապրիլի 25-ին քարոզարշավի կայքում տեղադրված տեսանյութում։