00:00:00

Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան. ԱԱԾ պետ

18:21, 19 մայիս 2018 Իրավական

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից քննիչներ Հայաստան չեն ժամանել։ Այդ մասին հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։ Մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները՝ Վանեցյանն ասել է. «Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած ՀԴԲ աշխատակիցներ չկան։ Սուտ լուր է»։ Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ եւ Լեւոն Սարգսյանների դեմ, եւ այդ կապակցությամբ ՀԴԲ քննիչներ են ժամանել Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր