Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդներիդեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգավավորները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է երկրի հայկական Վաքըֆլը գյուղ։ Թուրքիայի վերջին հայկական գյուղը համարվող Վաքըֆլը այցելած պատգավորներին գյուղացիները ջերմ ընդունելություն են ցույց տվել։
Պատգամավորներից Լեյլա Բիրլիքը հայտնել է, որ գյուղը տարբեր ժողովուրդների կողք կողքի գոյակցել կարողանալու վառ օրինակ է։
Իսկ գյուղացիներից Ջեմ Չափարն էլ նշել է, որ Վաքըֆլըն այն գյուղերից է, որը գիտի ժողովրդավարության արժեքը և ավելացրել, որ իրենք «ԺԴԿ»-ի հետ են կապում Թուրքիայում ժողովրդավարության հաստատման հնարավորությունը։