00:00:00

Դոլարը համաշխարհային արժույթների համեմատ էժանանում է

11:14, 14 ապրիլ 2023 Տնտեսություն

Ուրբաթ առավոտյան դոլարի արժեքը մյուս հիմնական արժույթների համեմատ, ներառյալ եվրոն եւ իենը, իջել է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ-ում գնաճի դանդաղման մասին վիճակագրությունը նպաստել է այն սպասմանը, որ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կարող է թուլացնել մոնետար քաղաքականությունը եւ ավարտել տոկոսադրույքի բարձրացման ցիկլը։

Եվրոյի փոխարժեը դոլարի նկատմամբ բարձրացել է՝ 1,107 դոլար, անցած աճուրդների ամփոփման 1,1 044 դոլարի դիմաց, դոլարի փոխարժեքը իենի նկատմամբ իջել է՝ 132,38 (132,56-ի դիմաց)։ Դոլարի ինդեքսը (փոխարժեքը ԱՄՆ առեւտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ) իջել է 0,18 տոկոսով՝ 100,83 կետ։

Շաբաթվա սկզբից դոլարի ինդեքսն իջել է 1,25 տոկոսով, իսկ դոլարի հանդեպ եվրոյի փոխարժեքը բարձրացել է 1,6 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր