00:00:00

Փայլան. ««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել»

17:32, 19 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: «Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»: Փայլանը կարծիքը, որ Աքշեները ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորել է սոցհարցումների արդյունքներով: Ադրադառնալով Դեմիրթաշի կալանքին՝ Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»: Հայ պատգամավորը նշել է, որ Դեմիրթաշի բանտարկության համար իրավական հիմքեր չկան և, դատական գործերը, որոնք հարուցված են քուրդ քաղաքական գործչի դեմ, միայն քաղաքական ենթատեքստ ունեն: «Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի հանձնարարականով էլ նա ձերբակալվել է»: Ըստ Փայլանի՝ Դեմիրթաշը բանտից կարող է ազատ արձակվել միայն Էրդողանի ցանկությամբ, քանի որ դատական գործը վարողները ոչ թե դատավորներ են, այլ նախագահական պալատի հանձնարարականը կատարողներ:
Աղբյուր`   ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր