00:00:00

Աշխատանքային այցով Հայաստան է գալու ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին: Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպման լուսաբանման համար անհրաժեշտ է ԱԳՆ շենքում լինել ապրիլի 13-ին ժամը 08:50-ին: Հանդիպման արդյունքներով ժամը 10:00-ին ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում ԶԼՄ օպերատորներն ու լուսանկարիչները, իսկ մամուլի ասուլիսին՝ նաև լրագրողները:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2023թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր