00:00:00

Լիոնի քաղաքապետն Արցախի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած  հումանիտար խնդիրներին։

Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

Սերգեյ Ղազարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ և շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր