00:00:00

Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են մեր առաջարկը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանի ջանքերը՝ ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին  խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, չեն թուլանում։

«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ: Մենք կհայտարարենք այն ժամկետները, երբ ամեն ինչ վերջնականապես կհամաձայնեցվի, և երբ կարող ենք հրապարակել այդ տեղեկատվությունը», - ասել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր