00:00:00

Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տեղ գյուղոըւմ իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող:

«Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման մասին. Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», - ասել նա։

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունը. «ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև հաղորդակցության ստեղծումը և նման բախումների կանխումը։ Մենք կտրամադրենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները երկխոսությունը հնարավոր դարձնելու համար։ Երկու երկրների միջև խաղաղությունը կարևոր է, երկու երկրներն էլ արժանի են խաղաղության»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր