00:00:00

Ոստիկանությունը նախագրանցում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների

23:50, 10 ապրիլ 2023 Հասարակություն

Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում՝ Ներքին գործերի նախարարությունը մեկնարկում է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Ծառայությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացի շրջանակներում վերանայվում են կին դիմորդներին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները կարգավորող իրավական ակտերը՝ պահանջներն օբյեկտիվորեն մեղմացնելու տրամաբանությամբ։

Հաշվի առնելով, որ Ներքին գործերի նախարարության կողմից նախատեսվում է Պարեկային ծառայությունում իրականացնել կանանց նպատակային ընդունելություն՝ վերհանված կարիքների բավարարման և խնդիրների լուծման տրամաբանությամբ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցում, որին մասնակցելու համար խնդրում ենք անցնել հղումով և լրացնել հայտը։

Նախագրանցման փուլի վերջնաժամկետը մայիսի 10-ն է։

Կոչ ենք անում կանանց՝ դիմելու և մասը կազմելու նոր Ոստիկանության»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր