00:00:00

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին

22:06, 10 ապրիլ 2023 Իրավական

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և Պաշտպանության նախարարությանը։

Տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Նա պահանջում է, որ դատարանը «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը եւ 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը վերացնի:

Հիշեցնենք, Ստեփան Գալստյանը կալանավորվել էր ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր