00:00:00

Վարժական հավաքի մասնակցին ՊՆ-ն կվճարի 100 հազար դրամ, իսկ աշխատավարձի մնացած մասը պետք է վճարի գործատուն. փոխնախարար

18:06, 10 ապրիլ 2023 Քաղաքականություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարժական հավաքի մասնակցողներին ՊՆ-ն կվճարի 100 հազար դրամ, իսկ աշխատավարձի մնացած մասը պետք է վճարի գործատուն:

 

Փոխնախարարը նշեց, որ նախկինում էլ կային գործատուներ, որ վճարում էին իրենց աշխատողներին, որոնք մասնակցում էին վարժական հավաքներին, բայց հիմա դա կանոնակարգվում է օրենքով: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ օրենքը չունի հետադարձ ուժ:

Նրա խոսքով՝ օրենքը մշակվել է գործատուների, աշխատողների առաջարկների հիման վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր