00:00:00

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը փոխանցվել է դատախազությանը

17:15, 10 ապրիլ 2023 Իրավական

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը, որը վերաբերում է Շուշիի և «Արեգա» բարձունքների անկմանը, փոխանցվել է դատախազությանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազությունից:

Ավելի վաղ մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտից էին հայտնել, որ գործի նախաքննությունն ավարտվել է, գործը տրամադրվել է դատավարության կողմերին՝ ծանոթանալու: «Լուծվում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու հարցը»,- հայտնել էին կոմիտեից:

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որը կալանավորվել է:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Միքայել Արզումանյանը կալանավորվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութություն):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր