ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, համատեղության կարգով, նշանակվել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)», - ասված է հրամանագրում։
Համապատասխան հրամանագիրը, որը ստորագրվել է ապրիլի 7-ին, հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: