00:00:00

Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub․ Վահան Քերոբյան

16:21, 07 ապրիլ 2023 Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է «Yandex» ընկերության փոխնախագահ, պետական մարմինների հետ կապերի պատասխանատու Պավել Դեմիդովին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նախարարը կարևորել է ընկերության գործունեության ընդլայնումը Հայաստանում, որը ներկայում ներառում է տաքսիի, սննդի ծառայություններ, գործում է նաև ընկերության գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարկային ոլորտին, ներդրումների իրականացմանը, սպասարկման կենտրոնների բացմանը, կրթական նախագծերի իրականացմանը առնչվող մի շարք հարցեր։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում ամսական Yandex-ի տարբեր ծառայություններից օգտվում է մոտ 700,000 հազար հոգի։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան Yandex.Market-ի մուտքի և հայկական արտադրանքը Yandex.Lavka-ում ներկայացնելու հնարավորությանը։

Առաջիկայում Հայաստանում նախատեսվում է բացել Yandex.hub:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր