00:00:00

Հրդեհ Բաղրամյանի սննդի կետերից մեկում

16:18, 19 մայիս 2018 Իրավական

Մայիսի 19-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել՝ 10:22-ին: Սննդի կետում (5 քմ) ամբողջությամբ այրվել է գույքը և մոտակայքում գտնվող գովազդային վահանակը (4 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր