00:00:00

ԱԳ նախարարի տեղակալը Խորվաթիայի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում ստեղծված վիճակը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 5-ին ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից։

Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարեւորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը եւ այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Խորվաթիայի խորհրդարանում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։

Զրուցակիցները քննարկել են հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության հարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Ընդգծվել է  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարեւորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր