00:00:00

«Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից, գնդակը Երևանի դաշտում է»․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

«Ռուսական կողմը բավարարված է, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը։ Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու խնդրին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ե՛վ Հայաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են։ Նման որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում՝ բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից»,- ասել է Զախարովան՝ հավելելով՝ երբ հայկական կողմը պատրաստ լինի, հնարավոր կլինի վերադառնալ ՀԱՊԿ  դիտորդական առաքելության աշխատանքների ամրապնդմանը վերաբերող գործընթացին։

«Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- խոսքն ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր