Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար ազատ արձակվեց։ «Հերթական անգամ նման վարքագիծ դրսևորելու համար փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորներին, դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ՝ գոռում էր, թե ում վրա ուզի կարող է գոռալ։ Հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը՝ դիմեցի անհրաժեշտ պաշտպանության ու մեկ անգամ հարվածեցի նրան», - մանրամասնեց նա։
Սահակյանը վստահեցնում է՝ ոչ մի առարկայով չի հարվածել ՔՊ-ականին, հարվածել է ձեռքով, ձեռքն էլ կոտրել է։
Մանրամասները՝ տեսանյութում։