00:00:00

Եթե մենք ուժեղ, համախմբված լինենք, մենք կունենանք դաշնակիցներ, որոնք կկանգնեն մեր կողքին. Ռուբեն Վարդանյան

23:37, 31 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Ես վստահ եմ մենք կարող ենք ունենալ զարգացած, արժանապատիվ, ուժեղ պետություն՝ հասկանալով, որ մեր կողքի հարեւան պետությունը շարունակելու է իր ռազմավարությունը, որ Արցախը չպետք է անկախ ու հայկական լինի։ Այս մասին պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Դժվար իրավիճակ է, պատմության մեջ մենք գիտենք նույն ձեւի այլ դեպքեր, միակ պատասխանը դրան՝ ուժեղ լինել, մեր կողքի հարեւան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, պատրաստ են մինչեւ վերջ գնալ, որ մենք ունենանք անկախություն, պատրաստ են ներքին կյանքում ունենալով տարբեր խնդիրներ՝ համախմբվել դրսի թշնամու դեմ։ Այդ ուժը ցուցաբերելով, հավատացեք, կողքի հարեւան պետությունը չի կարող անել այն՝ ինչ մեզ թվում է, թե ինքը հեշտ կարող է անել, քանի որ ավելի մեծ է։

Եթե մենք ուժեղ, համախմբված լինենք, ցուցաբերենք կամք, ոգի, էներգիա, մենք կունենանք դաշնակիցներ, որոնք կկանգնեն մեր կողքին։ Այդ դաշնակիցները պետք է տեսնեն, որ մենք 100 տոկոսով նվիրված ենք մեր հայրենիքին, պատրաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել, ու պետք է տեսնեն, որ մենք կարող ենք իրենց ինչ–որ հարցերում օգնել, աջակցել։ Եթե մենք կարողանանք այդ երկու հարցում համախմվել, ամեն ինչ էլ կարող ենք հաղթահարել»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ ամբողջ հայկական աշխարհը պետք է հասկանա, որ Արցախը միայն արցախում ապրողների հարցը չէ, այլեւ բոլոր հայերինն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր