«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Հայաստանի անասնաբուժական ծառայությանը մարտի 5-ից կաթնամթերքի մատակարարումը դեպի Ռուսաստանի Դաշնություն դադարեցնելու խնդրանքով:
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանի անասնաբուժական ծառայությունը պատշաճ կերպով չի վերահսկում կաթնամթերքի արտադրությունը՝ ստեղծելով Ռուսաստան անորակ և անապահով արտադրանքի ներկրման վտանգ։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մարտի 20-ից 24-ը կաթ վերամշակող երկու ձեռնարկություններում ստուգումների ժամանակ հաստատվել է այն, որ հայ արտադրողները հումք են օգտագործել իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեին Ռուսաստանին մատակարարել։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել էր մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնային արտադրանքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքում պետք է ուսումնասիրվեր ՀՀ–ի բոլոր կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հարցը։
Գերատեսչությունը հայտնել էր, որ 2023-ի մարտի 20-24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից իրականացրած տեսչական ստուգումների ընթացքում հաստատվել է հայկական արտադրողների կողմից իրանական ձեռնարկությունների (որոնք ՌԴ մատակարարելու իրավունք չունեն) հումքն օգտագործելու փաստը։