00:00:00

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը ԱԺ-ում ծեծել են իրար

12:58, 31 մարտ 2023 Քաղաքականություն

Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել. ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։  Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 

Մինասյան ասաց, որ ոստիկանությունում է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

 

Միջադեպի մասին տեղեկատվություն է փոխանցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել։ Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր