00:00:00

Վալերի Օսիպյանը ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին

15:16, 19 մայիս 2018 Իրավական

Հայաստանի ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի տեղում, վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր