00:00:00

Ալիևը հայտարարել է, թե իր բանակն ամրապնդվում է հայ-ադրբեջանական սահմանագծի շահեկան դիրքերում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից հնչող «խաղաղության օրակարգի» ֆոնին կրկին ագրեսիվ հռետորաբանությամբ է աչքի ընկել՝ հայտարարելով, թե իր բանակը հայ-ադրբեջանական սահմանագծում ունի շահեկան դիրքեր, որտեղ և ամրապնդվում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։ 

«Ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա, ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով մենք շահեկան դիրքեր ունենք, ամրանում ենք այդ դիրքերում և այնտեղ էլ կմնանք», - հոխորտացել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր