00:00:00

Ում է մակագրվել փոխքաղաքապետի կալանքի դեմ բողոքը․ «Հրապարակ»

09:16, 28 մարտ 2023 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը դատարանը վարույթ է ընդունել, բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին, քննության օր դեռևս նշանակված չէ: Նշենք, որ Սերգեյ Մարաբյանը բարձր վարկանիշ ունեցող դատավորներից է:

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, նրան առաջադրված մեղադրանքը կապված է сovid-ի ժամանակ պետական միջոցների յուրացման հետ, Սիմոնյանը մեղադրանքը չի ընդունում: Մարտի 12-ին նա կալանավորվել էր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր