00:00:00

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ

17:35, 27 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խաղաղապահները 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:

Իսկ Արցախի ՆԳՆ ոստիկանությունն այսօր տեղեկացրել էր, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում գտնվող նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր