00:00:00

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈՒ-ն նախկին զբաղեցրած դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին. ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին

20:58, 25 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը և սադրանքները կանխելու համար:

 Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
 
«Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր դուրս բերելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։
 
Նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում էլ արձանագրվել է Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր