2021 թվականի մայիսից մինչև հիմա մենք ունեցել են 3 խոշոր ներխուժում ՀՀ սուվերեն տարածք և 3 դեպքով էլ, ըստ էության, ՀԱՊԿ-ը չի եկել Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը։
«Եվ երբ մենք ասում ենք, թե ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, մենք պետք է արձանագրենք, որ նույնիսկ Հայաստան չի հասել ՀԱՊԿ-ը, բացակայում է Հայաստանից։ Եվ խոսակցություններն այն մասին, թե Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, սին են ամբողջությամբ, որովհետև ՀԱՊԿ-ը դեռ պետք է գա Հայաստան, որ հասկանանք, որովհետև ոնց որ թե դեռ Հայաստան չի հասնում։
Մեր հույսը չենք կորցնում, որ այդ անվտանգային համակարգը Հայաստանի հետ կապված որոշակի գործողություններ կարող է ձեռնարկել և դրան են ուղղված հետագա համագործակցության աշխատանքները», - ասաց քպ-ական պատգամավորը։