00:00:00

Արցախի պետնախարարն ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների» ՀԿ անդամներին

10:48, 23 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն երեկ՝  մարտի 22-ին,  ընդունել է «Արցախի պահեստազորի ապաների  միություն» ՀԿ անդամներին՝ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետնախարարի աշխատակազմից։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին և միության բոլոր անդամներին տարիների ընթացքում Արցախին և մեր ժողովրդին մատուցած ծառայությունների համար, բարձր է գնահատել նրանց կուտակած փորձն ու արհեստավարժությունը, հասարակական կազմակերպության համակարգվածությունն ու կազմակերպվածությունը՝ հույս հայտնելով, որ հետագա բոլոր աշխատանքներին միության անդամները մասնակից կդարձվեն և նրանց ներուժը կիրացվի առավելագույն չափով: Պետական նախարարը լսել է Արցախի պահեստազորի սպաներին մտահոգող խնդիրները, որոնք վերաբերում էին անվտանգությանը, երկրում արդարության վերականգնմանը, սպաների ընտանիքների բնակարանային ապահովության հարցերին, սոցիալ-մշակութային ոլորտներում պետության որդեգրած քաղաքականությանը։ Գ․ Ներսիսյանն ընդգծել է հանրային կյանքում կազմակերպության առավել լայն ներգրավվածության անհրաժեշտությունը, խնդրելով դրանց մասնակից դարձնել նաև շրջանային կառույցների անդամներին:

Հանդիպման վերջում ներկաները տեղեկացրել են, որ աշխատանքներ են տարվում ԱրՊՀ-ում «Ռազմական ամբիոն» ունենալու ուղղությամբ, որը իրականություն դարձնելը խիստ անհրաժեշտություն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր