<<Մի կողմից ընթանում է բանակցություն, մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի սրվող հռետորաբանությունը։ Գետնի վրա ագրեսիվ գործողություններ են, դրանց անանատես ենք եղել ե՛ւ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստնի տարածք, ե՛ւ դեկտեմբերի 12-ի Լաչինի միջանցքի փակմամբ եւ ըստ այդմ ԼՂ շրջափակմամբ>>,-այսօր ԱԺ-ումհարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ Միրզոյանը։ Ապա շարունակեց․
<<Վերջին շրջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը։ Ադրբեջանի նախագահը հայտարարեց անգամ, որ Խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քմ-ի վրա հանգիստ չեն ապրելու, եթե չընդունեն Ադրբեջանի պահանջները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա։
Միեւնույն ժամանակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա եւ առաջակայում կինեն մեր արձագանքները>>։
Ագրեսիվ հռետորաբանությունն ըստ Միրզոյանի չեն նպաստում խաղաղության գործընթացին։
<<Բայց մենք համառորեն եւ անկեղծորեն շարունակում ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատեւ եւ կայուն խաղաղություն հաստատել>>։