00:00:00

Օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի արտգործնախարարի տեղակալ

Տարածաշրջանի երկրներն են, որ խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին։

«Երեկ և այսօր շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, նաև ՀՀ արտգործնախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը հաստատուն գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն՝ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում»,-նշեց Բաղերին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդմեջ սահմանային իրավիճակը սրելուն ու շարունակվող ագրեսիվ հռետարաբանությանը, Իրանի փոխարտգործնախարարը արձագանքեց.

«Ենթադրում եմ՝ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ կընտրեն երկխոսության տարբերակը հարցերի լուծման համար։ Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի՝ խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին լուծում տալու համար»։

Բաղերին հույս հայտնեց, որ տարածաշրջանի ժողովուրդների համար կլինի խաղաղություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր