00:00:00

«Արցախ, մենք ձեր կողքին ենք»․ զորակցության հավաք՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում

20:59, 21 մարտ 2023 Լեռնային Ղարաբաղ

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Ջավախքի «Զորի Զորյան» Երիտասարդական և Պատանեկան Միությունները, կազմակերպել էին զորակցական հավաք՝ ի աջակցություն արցախահայությանը, ովքեր արդեն հարյուր օրից ավելի է գտնվում են Ադրբեջանի կեղծ բնապահպանների կողմից իրականացվող շրջափակման մեջ։ Արցախի 120 հազար բնակիչ, այդ թվում 30 հազար երեխա, Մայր Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով, կանգնել են կենսական ու առողջապահական լուրջ խնդիրների առջև։

Երթը, որին մասնակցում էին նաև Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի մանկավարժներն ու սաները, սկսվեց Ախալքալաքի ԵԿ-ից, ովքեր իրենց հետ տանում էին հայերեն և վրացերեն լեզուներով տարբեր վերտառությամբ պաստառներ՝ «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Բացել Արցախի կյանքի ճանապարհը» և այլն։ Նրանք նախ կանգ առան Ախալքալաքի քաղաքապետարանի մոտ, որտեղ «Զորի Զորյան» Երիտասարդական Միության անդամները դիմում-նամակ հանձնեցին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր պարոն Սամվել Մանուկյանի գրասենյակ և շարժվեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։

Հավաքի մասնակիցներին եկեղեցու բակում դիմավորեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Մկրտչյանը և եկեղեցում Տերունական աղոթքից հետո հղեց օրհնության խոսք՝ շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։

Զորակցական հավաքն ավարտվեց մոմավառությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր