00:00:00

Արցախում եմ՝ խնդիրների լուծմանն իմ համեստ ներդրումն ունենալու համար․ Արթուր Դավթյան

19:21, 20 մարտ 2023 Մամուլ

Hayastan.news-ը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից մեկնաբանություն խնդրեց իր՝ Արցախում գտնվելու վերաբերյալ։ 

«Պետք չէ բարդացնել, ամեն ինչ պարզ է, այս բարդ և դժվարին իրավիճակում Արցախում եմ՝ իմ հայրենակիցների կողքին լինելու, անհրաժեշտության դեպքում խնդիրների լուծմանը իմ համեստ ներդրումն ունենալու համար, ինչպես ցանկացած հայ»,-ասաց Արթուր Դավթյանը:
 
Հիշեցնենք, որ հրապարակումներ կան, որ Արթուր Դավթյանին առաջարկել են զբաղեցնել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը։ Նշենք, որ Արցախի  գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Գուրգեն Ներսիսյանը նշանակվել է Արցախի պետնախարար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր