Արցախի Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ չօգտագործել ներմուծված կարտոֆիլի սերմը: Այս մասին նախարարությունը տարածել է հաղորդագրություն:
«ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման, որոնց ներթափանցումը մարդու օրգանիզմ կարող է հանգցնել լուրջ թունավորումների եւ խանգարումների:
Ուստի խնդրում եւ հորդորում ենք զերծ մնալ նման սպեկուլյատիվ գործողություններից եւ ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային՝ ծառայեցնելով պարենային անվտանգության խնդիրների լուծմանը:
Տեղեկացնում ենք նաեւ, որ կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննեն համապատասխան մարմինների կողմից, եւ մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»- հայտնում են նախարարությունից: